Ա. Լոպուխին
«Երբ նրանք ձեռքում բռնեցին քեզ, դու կոտրվեցիր և նրանց ամբողջ ուսը պատռեցիր․ և երբ նրանք հենվեցին քեզ վրա, դու փշրվեցիր և նրանց ամբողջ մեջքը կոտրեցիր»։[7] (Սինոդական թարգ․)
Նախևառաջ պետք է նշել, որ հենափայտով քայլում է ծերունին (Զաք․ 8:14). Հնարավոր է, որ այստեղ ակնարկվում է Հուդայի ծերունական տկարության մասին: Եգիպտոսի հանդեպ ունեցած խաբուսիկ հույսն էլ ավելի արագացրեց Երուսաղեմի անկումը և, հավանաբար, ավելի վատթարացրեց գերիների վիճակը։
«Եվ նրանց ամբողջ ուսը պատռեցիր» - հարվածի հետևանքով թեքվեց։
«Ամբողջ մեջքը կոտրեցիր» - սա նախորդ մտքի ամրապնդումն է:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) ու երբ քեզ վրայ յենւում էին, նրանց ձեռքն էիր խրւում, իսկ երբ մէկը ձեռքը քեզ էր մեկնում ու յենւում էր քեզ վրայ, այն ժամանակ ջարդւում էիր ու կոտրում նրանց բոլորի մէջքը»»:
(Արարատ թարգ․) Երբ նրանք ձեռքում բռնեցին քեզ, դու կոտրվեցիր և նրանց բոլորի ուսը պատռեցիր։ Երբ նրանք հենվեցին քեզ վրա, դու փշրվեցիր և նրանց մեջքը կոտրեցիր"»։
(Գրաբար) և յորժամ յենուին ‘ի քեզ՝ ելանէիր ընդ ձեռս նոցա, և յորժամ բուռն հարկանէր զքէն ամենայն ձեռն, և յորժամ յենուին ‘ի քեզ՝ խորտակէիր և բեկանէիր զամենայն մէջս նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: